ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
Մինչև 7 տարեկան բոլոր երեխաները հեռատես են
Այսօր մանկական ակնաբուժության մեջ առավել տարածված են հիմնականում կարճատեսությունը և տարբեր տեսակի օպտիկական շեղումները, որոնք կարող են դրսևորվել հենց նախադպրոցական տարիքից:
Այս մասի այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ու աչքի հիվանդությունների մասին որոշ պարզաբանութմներ ներկայացրեց Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի ակնաբույժ Ռուզաննա Հարությունյանը:
Բոլոր երեխաները մինչև 7 տարեկան հասակում հեռատես են, հետո այդ հեռատեսությունը տարիների ընթացքում պակասում է, և արդեն 8-9 տարեկան երեխաներն ունենում են աչքի զրոյական օպտիկա` ոչ հեռատես են, ոչ` կարճատես: Իսկ այն երեխաները, որոնց մոտ վաղ տարիքից նկատվում է կարճատեսություն, դա արդեն լուրջ ուշադրություն է պահանջում”,- ասաց բանախոսն ու ավելացրեց, որ այսօր գիտությունն այնքան է զարգացել, որ հնարավոր է վաղ տարիքում առաջացած կարճատեսությունը բուժել 20-22 տարեկանում` լազերային կորեկցիայի միջոցով:
Բժշկուհին նաև նշեց, որ խորհուրդ չի տրվում մանկահասակ երեխաներին նստեցնել համակարգչի առաջ կամ պառկեցնել հեռուստացույցի դիմաց 2-3 ժամ. “Երեխան պետք է նախ նստած դիրքով լինի հեռուստացույցի դիմաց և պահպանի 3-4 մետր հեռավորությունը”:
Նա նաև խորհուրդ չի տալիս 2-3 ժամ անընդմեջ զբաղվել ընթերցանությամբ և կարևորում է հատկապես կարդալու դիրքը` սխալ համարելով մեջքի կամ փորի վրա պառկած կամ կռացած կարդալը: Այս ամենը կարող են հանգեցնել աչքի օպտիկայի շեղմանն ու աչքի տարբեր հիվանդությունների առաջացմանը: Սակայն, բժշկուհին նշեց, որ համակարգչի ու հեռուստացույցի էկրանի ճառագայթների բացասական ազդեցությունը երեխաների ու նաև մեծահասակների տեսողության վրա բնականաբար ավելի շատ է, քան ընթերցանության հասցրած վնասները:
Համակարգչի առաջ երկար նստելուց բացի տեսողական խանգարումներից կարող են առաջանալ նաև այլ հիվանդություններ, մասնավորապես` նյարդային համակարգի խանգարումներ: Բացի այդ, համակարգչի առաջ նստած մարդը աչքերը ինքնըստինքյան չի թարթում, որն էլ հանգեցնում է աչքի եղջերաթաղանթի չորացման: Ուստի, բժշկուհին խորհուրդ է տալիս երկար ժամանակ համակարգչի առաջ անցկացնողներին ժամանակ առ ժամանակ ընդմիջեն իրենց աշխատանքը, կտրվեն էկրանից ու աչքի խոնավացնող կաթիլներ կաթեցնեն` չորացումից խուսափելու համար:
18.07.2012 Կարդացեք նաև
12.03.2020
22.12.2018
02.11.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
